Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

«Կփորձի ապացուցել, որ հողերը հանձնելը «խաղաղության» ճանապարհն է». Արսեն Նիկողոսյան

81
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 14:48
«Կփորձի ապացուցել, որ հողերը հանձնելը «խաղաղության» ճանապարհն է». Արսեն Նիկողոսյան

Ատիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կապիտուլյանտի խոսքերն արդեն վաղուց չեն պարունակում ոչ մի նոր բան․ կրկնվող ստեր, մանիպուլյացիաներ և սեփական ձախողումներն արդարացնելու անհաջող փորձեր։ Ամեն անգամ, երբ նա հայտնվում է հանրության առաջ, հիմնական հարցը ոչ թե այն է, թե ինչ կասի, այլ թե ինչ նոր ձևով կփորձի խաբել ժողովրդին։
Կարող ենք կանխատեսել, որ նա կրկին կխոսի «խաղաղության» պատրանքի մասին, կփորձի ապացուցել, որ հողերը հանձնելը «խաղաղության» ճանապարհն է, և որ մեր անվտանգության երաշխիքը հենց թշնամու ցանկությունների կատարումն է։ Չի բացառվում նաև, որ հերթական անգամ հայ ժողովրդի զարթոնքի և ազգային ինքնագիտակցության բարձրացման ցանկացած դրսևորում ներկայացվի որպես «ռևանշիզմ» և «խաղաղության սպառնալիք»։
Ամեն դեպքում, ինչ էլ ասի կապիտուլյանտը, նրա խոսքերը վաղուց այլևս արժեք չունեն․ ժողովուրդը գիտի ճշմարտությունը, և ոչ մի սուտ չի կարող փոխել իրականությունը»:

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան