ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և նրա վարորդի առողջությանը վտանգ չի սպառնում
![]() Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և իր վարորդը վթարից հետո անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։ «Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։ Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ |
«Երևանում 10 ժամվա ընթացքում կես ամսվա նորմայի չափով ձյուն է տեղացել»․ Գագիկ Սուրենյան
4322:54Հերթական դատավարության ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել
5322:42Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր
5822:36«Քրեական վարույթով անցնող Բեգոյանին Մարությանն աշխատանքից ազատել էր, Ավինյանը վերադարձրել է»․ Պեդրո Զարոկյան (լուսանկար)
6822:30Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
7622:24««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով»․ Գեղամ Ասատրյան
5822:18