Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

Տիգրան Ավինյանն ուղիղ եթերում հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով

243
Երեկ, 23:36
Տիգրան Ավինյանն ուղիղ եթերում հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ հիմա գտնվում է Նոր Նորքում, որտեղ ընթանում են ձնամաքրման աշխատանքներ: Դրանք Երևանի տարբեր հատվածներում կիրականացվեն շուրջօրյա: «Ունենք խնդիրներ ճանապարհների անցանելիության հետ կապված, հատկապես Արաբկիրում: Հորդորում ենք վաղը դուրս գալ միայն ձմեռային անվադողեր ունեցող մեքենաներով: Խնդրում եմ բոլոր տնտեսվարողներին՝ մաքրել իրենց մայթերը: Նույնը հորդորում եմ համատիրություններին»,- ասաց նա՝ հայտնելով, որ հաջորդիվ ուղևորվում է Ավան վարչական շրջան:
Նշենք, որ Երևանում երթևեկությունը կաթվածահար վիճակում է, որովհետև հանրային տրանսպորտը երթևեկում է ոչ ձմեռային՝ համասեզոն անվադողերով:

Տիգրան Ավինյանը` Նոր Նորքում Տիգրան Ավինյանը` Ավանում
Աղբյուրը`   Տիգրան Ավինյան