Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.

Գարիկ Սարգսյանի հայրը խմածության պատճառով զրկվել է վարորդական իրավունքից

108
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 15:18
Գարիկ Սարգսյանի հայրը խմածության պատճառով զրկվել է վարորդական իրավունքից

Երեկ՝ փետրվարի 18-ին, պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, խմածության ամենաբարձր աստիճանի պատճառով վարորդը զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ժողովրդին հայտնի՝ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հայրն է՝ Մնացական Սարգսյանը: