Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Ցանկը, որ կարդում էի մամուլում, ասում էի` երանի սենց լիներ»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր ունեցվածքի մասին

198
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 16:00
«Ցանկը, որ կարդում էի մամուլում, ասում էի` երանի սենց լիներ»․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր ունեցվածքի մասին

Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում քաղաքացիների դժգոհությունն առաջացրած թեմաներին՝ տրանսպորտի թանկացում, համընդհանուր հայտարարագրում, Քոչարյանը դրանք անընդունելի համարեց․ «ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լուծելու համար»,- ասաց նա։ Քոչարյանի խոսքով՝է հայտարարագրման գործընթացը կոռուպցիայի բացահայտման հետ ընդհանրապես կապ չունի, այն մեկ նպատակ ունի՝ մտնել յուրաքանչյուրի գրպանը, ամեն մեկի ննջարանը։

Իսկ ապօրինի հարստանալու մեղադրանքներին անդրադառնալով՝ Քոչարյանը պատասխանեց․ «Ինչ ասես գրում էին․ Քաջարանի ԶՊՄԿ, 5 հատ բանկ, «Սպայկա», օդանավակայան։ Ես այդ ցանկը, որ կարդում էի մամուլում, ասում էի՝ երանի սենց լիներ։ Այն ամենը, ինչ կապվում էր ինձ հետ, պարզվեց՝ սուտ է։ Շնորհակալ եմ, որ կառավարությունը այս հարցով մտել է դատարան և լույս սփռել այդ ամենի վրա»,- ասաց Քոչարյանը՝ դժվարանալով հստակ թիվ ասել, թե այնուամենայնիվ որքան է իր ունեցվածքը գնահատվում։

Ռոբերտ Քոչարյանը՝ իր ունեցվածքի մասին