Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Թրամփն իրականացնում է Ստալինի երազանքը»․ ԱՄՆ Նախկին դեսպան

1341
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 13:20
«Թրամփն իրականացնում է Ստալինի երազանքը»․ ԱՄՆ Նախկին դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նկատմամբ իր գործողություններով «օգնում է իրականություն դարձնել Իոսիֆ Ստալինի երազանքը»։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռահմ Էմանուելը, փոխանցում է The Hill-ը։

Նախկին դեսպանը համաձայնել է այն հայտարարության հետ, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ի պառակտումն է», ինչին նպաստում է Թրամփը։

«Իոսիֆ Ստալինի ժամանակներից ի վեր դա եղել է միակ նպատակը, և Ամերիկայի նախագահը իրականացնում է Ստալինի երազանքը»,- ասել է նա։