Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Հայամետ գործիչների մուտքն արգելելը ապերախտության գագաթնակետն է»․ Ռոբերտ Քոչարյան

166
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 13:54
«Հայամետ գործիչների մուտքն արգելելը ապերախտության գագաթնակետն է»․ Ռոբերտ Քոչարյան

Սփյուռքի մասնկացությունը ՀՀ կյանքում շատ նպատակաուղղված ձևով նվազեցրել են։ Ասուլիսին նման տեսակետ հատնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պատճառ նշելով որոշ գործիչների՝ ՀՀ մուտքի արգելքը․ «Ինչի մարդ չկա՞ր սփյուռքում, որ ինձ քննադատում էր, իհարկե կար, բայց իմ մտքով չէր անցնի, որ որևէ հայի մուտքը Հայաստան կարելի է արգելել։ Կամ այն ռուս քաղաքական գործիչների մուտքն արգելել Հայաստան, որոնք իրենց քաղաքական գործունեությամբ միշտ ՀՀ-ի կողքին են եղել, օրինակ, Զատուլինի. ապերախտության գագաթնակետն է։ Դրանից հետո գիտե՞ք՝ ինչ են ասում, ավելի լավ է՝ էս հայերից հեռու մնանք, սրանք «գցող» են»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանը սփյուռքով և առանց սփյուռքի տարբեր քաշային կարգերում է։

«Հայամետ գործիչների մուտքն արգելելը ապերախտության գագաթնակետն է»․ Ռոբերտ Քոչարյան