«Երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել, քամակդ պետք է երեք մետրանոց լինի, էդ էլ չունես»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել, քամակդ պետք է երեք մետրանոց լինի, էդ էլ չունես։ Մեր երկրի համար հետևանքներն անկասկած շատ ծանր են լինելու»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացին․ «Այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է․ առաջնորդության ճգնաժամ, իմաստային ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ։ ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու լուրջ բարեփոխումներ անել։ Եվ առաջին հերթին սառեցնելու է Եվրոմիությանը միանալու բոլոր գործընթացները։ Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես։ Դու գնում ես մի տեղ, որը բավականին պրոբլեմատիկ է իրենով և դրանով փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ այսօր դու կաս»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ԵՄ մտնելու հեռանկար գրեթե չկա, բայց գործընթաց են սկսել, որովհետև ԵՄ-ի ընկալումը մարդկանց մոտ դրական է, նույնիսկ «եվրոռեմոնտ» արտահայտություն կա, որը նշանակում է լավ վերանորոգում։ «Մարդկանց խաբելու հերթական քայլն է, ենթադրում եմ՝ ընտրությունների համար է արվում»,- ասաց Քոչարյանը։ |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06