Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ն իրականում տուպիկ է»․ Ռոբերտ Քոչարյան

154
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 12:54
«Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ն իրականում տուպիկ է»․ Ռոբերտ Քոչարյան

«Տեսականորեն Հայաստանը և Ադրբեջանը կարող են հասնել խաղաղության, սակայն այն ֆորմատով, որ այսօր են բանակցում, դա խաղաղություն չէ։ Ադրբեջանի հետ բանակցում են առանց միջնորդի, ըստ էության, այդ փաստաթղթերին երաշխավորող որևէ պետություն չի լինելու»,- ասուլիսի ժամանակ ասաց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ պատերազմը զսպելու համար պետք են երաշխավորներ։ «Կայուն խաղաղության համար որևէ գործոն չեմ տեսնում։ Բանակցային գործընթացը չպետք է հասներ այս կետին։ Նրանց մի թուղթ է պետք՝ թմբկահարելու համար, թե խաղաղություն են բերել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի նշած «Խաղաղության խաչմերուկ»-ն իրականում տուպիկ է։

«Կայուն խաղաղության համար որևէ գործոն չեմ տեսնում»․ Ռոբերտ Քոչարյան