«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Մեղրիի վերաբերյալ հարցին։ «Բանակցային ամբողջ գործընթացը մինչև 1999թ․ հետևյալ բովանդակությունն ուներ՝ համանախագահողները չէին ցանկանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Միշտ փորձել են տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»։ Վաշինգթոնում Ալիևն առաջարկել է՝ «եկեք իրարից պոկվենք, անջատվենք»։ Այս առաջարկում ես տեսել եմ հնարավորություն՝ ջարդելու համանախագահների կարծրատիպը։ Այո՛, մենք բանակցում էինք դա (Մեղրիի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի հետ-խմբ․), ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր ինձ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները բերելու են մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր վեց շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ»,- նշում է Քոչարյանը՝ պատասխանելով նաև հարցին, թե Վազգեն Սարգսյանը տեղյա՞կ է եղել բանակցային մանրամասներին․ «Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից, ամեն ինչից, նա հանրապետության վարչապետն էր, խորհրդարանական մեծամասնության ղեկավարն էր, որևիցե լուծում առանց իր համաձայնության հնարավոր չէր: Ինքն առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը մասնակցել է այդ հանդիպմանը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով․ «Ինչո՞ւ է հիմա տաքացել այդ թեման, որովհետև կա միջանցքի հարց և ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել դա և ասել՝ «վայ, մենք ինչ կապ ունենք, դա վաղուց հանձնած էր»,- ասաց Քոչարյանը: |
«Դատարանի որոշմամբ ստիպված պետք է ասեմ՝ ես մեր իրավապահ համակարգի ցավը տանեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3711:00Դատարանը մասնակի սահմանափակեց Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն (տեսանյութ)
5410:33«Էդգար Ղազարյանի բոլոր ասածները ճշմարտություն են, մի բան էլ մեղմ են»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5510:24Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8210:06«Նայեք, թե Ղազարյան Էդգարի թեման սրանք ոնց են քցելու ոտներին»․ Արմեն Հովասափյան
6809:36«Բոլորս պետք է մերժենք ազատ խոսքը լռեցնելու ցանկացած փորձ»․ Ժաննա Ալեքսանյան
17902:06