Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ»․ Ռոբերտ Քոչարյան

158
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 12:00
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ»․ Ռոբերտ Քոչարյան

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին։ «Եթե Թրամփը հայտարարում է, որ՝ կցանկանար ՌԴ-ն վերադառնար G7, նշանակում է՝ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար։ Պարտադիր չէ թռնել Արևմուտքի գրպանը, կարող ես որպես գործընկեր ճիշտ քաղաքականություն վարել ՌԴ-ի հետ՝ չթշնամանալով Արևմուտքի հետ։ Այդ պատուհանը բացվում է։ Բայց ՀՀ-ն այդ մակարդակով ինչ-որ տեղ թշնամացրել է իրեն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չէ, քանի որ գործում էինք սխալներ և սովորության համաձայն գցում էինք Ռուսաստանի վրա, սա անհետք չի անցնելու»,- ասաց Քոչարյանը։

«Պարտադիր չէ թռնել Արևմուտքի գրպանը»․ Ռոբերտ Քոչարյան