Զելենսկին հրաժարվել է Ուկրաինայի հանքային ռեսուրսները հանձնել ԱՄՆ-ին․ #WP
![]() Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել են ամերիկյան կողմին փոխանցել երկրի հանքային պաշարների 50%-ի իրավունքը։ Սակայն Զելենսկին հրաժարվել է նման համաձայնագիր ստորագրել, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան պատվիրակության աղբյուրները։ Մյունխենում նորացված տարբերակը հանձնվել է ԱՄՆ-ին, սակայն ամերիկյան ներկայացուցիչները հավանություն չեն տվել փոփոխություններին։ Արդյունքում Զելենսկու հանդիպումը փոխնախագահ Ջ.Դ.Վենսի հետ հետաձգվել է, հաղորդում է Reuters-ը։ Հանդիպմանը երկու կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը փաստաթղթի վրա, նշել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։ Սակայն, ըստ Reuters-ի աղբյուրների, ԱՄՆ-ն ի սկզբանե ակնկալում էր, որ Զելենսկին կստորագրի համաձայնագիրը՝ առանց այն մանրամասն կարդալու, ինչը նրան զարմացրել է։ ԱՄՆ սենատորների հետ 90 րոպե տևած փակ հանդիպման ժամանակ Զելենսկին մտահոգություն է հայտնել առաջարկի վերաբերյալ։ Քննարկման մասնակիցներից մեկը WP-ին ասել է, որ Ուկրաինայի ղեկավարը սխալ է համարել իրենից պահանջել ստորագրել փաստաթուղթը՝ չունենալով այն ուսումնասիրելու հնարավորություն։ Հաղորդվում է նաև, որ Զելենսկին առաջարկել է համաձայնագրի սեփական տարբերակը՝ ընդգծելով, որ այն մշակվել է Ուկրաինայի Սահմանադրության համաձայն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
