«ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել իրենց քայլերի հետևանքների մասին»․ Զախարովա
![]() ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Եվրոմիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ որոշմանը, ասաց․ «Խնդիրը վերաբերում է ոչ թե քաղաքական նախապատվություններին, այլ այն կարգավորող շրջանակներին և սակագնային համակարգերին, որոնց վրա կառուցված է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում։ Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ։ Հայաստանի ինքնիշխան ընտրության խնդիրն է, և Ռուսաստանը դա չի հերքում։ Սակայն Հայաստանի ներկայիս իշխանություններն են, այլ ոչ թե Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն, որ կրում են հանրությանը իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքների մասին տեղյակ պահելու հիմնական պատասխանատվությունը։ Պատկերն ամբողջացնելու համար անհրաժեշտ է նաև օրինակներ բերել նորագույն պատմությունից, թե ինչպես ավարտվեցին նման քայլերը»,-ասաց Զախարովան։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
