«Հայ-ադրբեջանական թեման կարծես թե միջազգային «պահանջարկ» չունի»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Մյունխենում է, որտեղ կայանում է անվտանգության ամենամյա համաժողովը: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարծես թե խոսք չկա Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության մասին: Նախորդ տարի, հիշեցնեմ, Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում կայացած պայմանավորվածության համաձայն էլ փետրվարի վերջին Գերմանիայում հանդիպեցին արտաքին գործերի նախարարները՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հովանու ներքո: Այժմ սակայն, հայ-ադրբեջանական թեման կարծես թե չունի միջազգային «պահանջարկ»: Գոնե ակտիվ պահանջարկը այսօր այլ է, շատ ավելի խորքային հարցեր: Սակայն, նախորդ տարի Մյունխենում տեղի ունեցած ամենից ուշագրավը թերևս նույնիսկ Փաշինյան-Ալիև հանդիպումը չէր, այլ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Դա արտառոց ձևաչափ է, երբ միջազգային որևէ համաժողովի շրջանակում պետության դե ֆակտո առաջին դեմքը հանդիպում ունենա այլ պետության հետախուզական ծառայության ղեկավարի հետ: Այլ բան, եթե հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան ժամանի երկիր և արժանանա պետության ղեկավարի ընդունելության, բայց, երբ միջազգային համաժողովում կայանում է այդպիսի ձևաչափով հանդիպում, դա մեղմ ասած սովորական չէ: Իսկ այս տարի Մյունխենում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի՞ Ռիչարդ Մուրին: Մուրը կայցելի՞ Մյունխեն: Ի դեպ, դատելով Մյունխենի առաջին կադրերից, Փաշինյանի հետ է նաև Հայաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը» Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
