Թրամփը Հորդանանի նախագահի հետ քննարկել է Գազայի հատվածից պաղեստինցիներին տարհանելու ծրագիրը
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ քննարկելու Գազայի հատվածից պաղեստինցիներին տարհանելու ծրագիրը։ Թրամփն ասել է, որ Հորդանանում և Եգիպտոսում հող կգտնվի, որպեսզի պաղեստինցիները ապահով ապրեն: Նա վստահություն է հայտնել, որ 99 տոկոսով այս երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Պաղեստինցիների՝ անկլավ վերադառնալու իրավունքի հարցում Թրամփը նշել է, որ Հորդանանի և Եգիպտոսի նոր բնակավայրերում ապրելու պայմանները զգալիորեն ավելի լավ կլինեն, քան Գազայի հատվածում։ Հորդանանի թագավորը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Գազայի հատվածից ընդունել առողջական խնդիրներ ունեցող 12000 պաղեստինցի երեխաների։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն վերահսկելու է Գազայի հատվածը. «Մենք Գազան կստանանք առանց գնելու։ Այն գնելն իմաստ չունի, այնտեղ գնելու բան չկա։ Սա Գազան է, սա պատերազմական տարածք է, մենք դա կստանանք»: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
