Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

««Սուպեր մամա» ներկայացումներին շատ լավ ծանոթ ենք». Անի Խաչատրյան

229
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2025 թ., 13:06
««Սուպեր մամա» ներկայացումներին շատ լավ ծանոթ ենք». Անի Խաչատրյան

«Կարող էին լինել և ավելի բարձր սակագներով փաթեթներ: Բայց այն փաթեթները, որոնք կային նախնական ընդունված նախագծում, ես համարում եմ, որ ցանկացած քաղաքացու գրպանին համարժեք էին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով տրանսպորտի նոր սակագնին: Խաչատրյանի խոսքով՝ տրանսպորտը բարելավվել է: «Մենք ունենք ՀՀ քաղաքացուն արժանի տրանսպորտ: Տրանսպորտը չի թանկացել, սա տրանսպորտային ցանցի բարելավում է, որը պետք է լիներ»: Խոսելով ընդդիմադիրների, մասնավորապես Հայկ Մարությանի բողոքի ակցիաների ու նրա հայտարարությունների մասին, նշեց. «Այդ շոուներին, «սուպեր մամա» ներկայացումներին շատ լավ ծանոթ ենք»:

Անի Խաչատրյանի ճեպազրույցը