«Մի մարդ պարապ էր մնացել, քարը խփեց գլխին և իր համար դարդ սարքեց. հիմա քաղաքապետարանն է». Սամվել Հարոյան
![]() «ՔՊԿ-ն թանկացրել է քաղաքային տրանսպորտի գինը: Այդ որոշման դեմ ընդվզել են երևանցիների ճնշող մեծամասնությունը, հայտնի շատ մտավորականներ, մշակութային գործիչներ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանը և մեջբերեց մի զրույց. «Մի հին զրույց կա. մի մարդ պարապ էր մնացել, անպայման ինչ-որ դարդ էր ուզում ունենալ: Վերջապես գտավ ելքը՝ վերցրեց քարը, խփեց իր գլխին և սարքեց իր համար դարդ: Հիմա քաղաքապետարանն է. տեղից էլ անորոշություններից ու թանկացումներից տագնապած ժողովրդին որոշել է զրկել մատչելի գներով տեղաշարժվելու հնարավորությունից»: Հարոյանը կոչ արեց. «Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել երևանցիներին հոգեկան տառապանքներ պատճառելու և ֆինանսապես կեղեքելու այս խայտառակ որոշումը: Տրանսպորտի ուղեվարձը թանկացնողներ, ձեր իսկ գլխին քարով խփելու փոխարեն, չեղյալ համարեք ձեր ձախավեր որոշումը»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
