Դմիտրի Պեսկովը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի մասին լուրերը
1747
Կիրակի, 09 փետրվարի, 2025 թ., 22:14
![]() ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել և չի հերքել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։ «Քանի որ Վաշինգթոնի վարչակազմն իր աշխատանքն է ծավալում, բազմաթիվ տարատեսակ հաղորդակցությունների կարիք է առաջանում, և այդ շփումներն իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ հաղորդակցությունների բազմակի ֆոնին ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանից տեղյակ չլինել: Հետևաբար, այս դեպքում չեմ կարող ոչ հաստատել, ոչ հերքել դա»,- ասել է նա: The New York Post-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը հեռախոսով խոսել է ռուս գործընկերոջ հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
