Հակառակ ՄԱԿ-ի բանաձևին, հազարավոր հյուսիսկորեացի աշխատողներ շարունակում են մեկնել Ռուսաստան
![]() 2024 թվականին հազարավոր հյուսիսկորեացի աշխատողներ գործուղվել են Ռուսաստան աշխատելու, հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով Ազգային հետախուզական ծառայության (NIS) տվյալները։ Այնինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն, որոնք ընդունվել են՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայում զենքի փորձարկումների, երկրին արգելվում է իր քաղաքացիներին արտագնա աշխատանքի ուղարկել, և Հյուսիսային Կորեայի բոլոր աշխատողները պետք է վերադառնային հայրենիք մինչև 2019 թվականի դեկտեմբեր: Ռոսստատի միասնական վիճակագրական համակարգի (EMISS) տվյալների համաձայն՝ անցյալ տարի Ռուսաստան է մուտք գործել Հյուսիսային Կորեայի 13221 քաղաքացի, 2023 թվականին՝ 1117, իսկ 2022 թվականին՝ 223: 2024 թվականին 3098 մարդ է գործուղվել, 53-ը նշել են զբոսաշրջությունը՝ որպես իրենց ճանապարհորդության նպատակ, իսկ 28-ը՝ մասնավոր ճանապարհորդությունը: Եվս 1648 մարդ նշված է՝ որպես սպասարկող անձնակազմ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
