«Մասկը միայն Թրամփի ազատ խոսքի իրավունքն է ապահովել իր գնած սոցիալական ցանցում». Սուրեն Սահակյան
Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իլոն Մասկը նոմինացվել ա խաղաղության Նոբելյան մրցանակի «Մարդու իրավունքների և ազատ խոսքի պաշտպանության» համար։ Փաստացի, նա միայն Թրամփի ազատ խոսքի իրավունքն ա ապահովել իր գնած սոցիալական ցանցում, ինչից վերջինս, կարծես, չի էլ օգտվել։ Փոխարենը էդ մրցանակին նոմինացվելուց մի քանի օր անց Մասկն իր սոցիալական ցանցում արգելափակել ա աշխարհի ամենախոշոր մարդասիրական կազմակերպության՝ USAID-ի օգտահաշիվը՝ իր հարթակում նրան զրկելով խոսքի իրավունքից։ Որպես էդ երևույթի հիմնավորում՝ նա ասել ա, որ դա «ձախական ռադիկալ օձի բույն էր»՝ երևի նկատի ունենալով, որ գաղափարներով տարբերները կյանքի իրավունք չունեն և ցանկացած այլակարծություն պետք ա մահանա («Time for it to die»)։ Թրամփի ու Մասկի կողմից մարդասիրական ամենամեծ կազմակերպությունը փակելու ազդակն էն ա, որ աշխարհում մարդասիրության կարիք ունեն միայն հարուստներն ու նրանք, ովքեր աջակցության կարիք չունեն, իսկ ով կարիք ունի, պետք ա զրկվի օգնությունից։ Ուժեղ ա, ինչ խոսք։ Հա, ի դեպ, USAID-ի վրա նախորդ հարձակումը Ալիևի կողմից էր, որ USAID-ն վռնդեց Ադրբեջանից։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |
27 տարի առաջ այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց (տեսանյութ)
4810:42«Ռուսական և ուկրաինական կողմերի հետ հանդիպումներ են նախատեսվում»․ Թրամփ
9310:31Վրաստանում բողոքի ցույցերը գիշերը շարունակվել են (տեսանյութ)
9309:49Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
5909:36«Իշխանությունը փոթորկից առաջ տեղեկատվական նախապատրաստություն է տեսել». Տիգրան Աբրահամյան
7009:12Իրանի նախագահը Թեհրանում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնականին
11101:22