«Ադեկվատ չէր, ես էլ հարցրեցի` թմրանյութի ազդեցության տա՞կ եք»․ Հայկ Մարության
219
Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ., 17:30
![]() Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ ավտոբուսում իր և քաղաքացու միջև վիճաբանության տեսանյութին, որտեղ նա քաղաքացուն հարցնում է․ «Նարկոտիկի տա՞կ եք»։ «Ինձնից 10-15 տարի մեծ մարդ էր, պապիկ չէր, ինչպես նշվում է։ Հենց սկզբից շատ ագրեսիվ վարքագիծ դրսևորեց։ Վիրավորանքներ հնչեցրեց, շատ տարօրինակ մեզ թվաց, միանգամից հասկացանք, որ գինովցած է։ Մոտեցանք և երբ ալկոհոլի հոտ չառանք, միանգամից տրամաբանական հարց առաջացավ, որ այլ նյութերի ազդեցության տակ է։ Հարց տվեցի՝ դուք թմրանյութի տա՞կ եք, քանի որ այդ մարդը շատ վատ էր իրեն դրսևորում։ Անգամ մեր տղաները ցանկանում էին ոստիկանություն դիմել, սակայն նա հեռացավ։ Մենք ամբողջական տեսանյութն ունենք, հատուկ չենք հրապարակել, որպեսզի նրան չթիրախավորնեք»,- ասաց Մարությանը։ |
Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
7922:00«Բելառուսը չի կարող իր քաղաքացուն արտահանձնել այլ պետության». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9121:42Մարտունիում պայթյունից տուժած քահանայի կյանքին վտանգ չի սպառնում
11420:42«Վրեժն է այն շարժիչ ուժը, որով մենք կարող ենք առաջ գնալ». Կարեն Հովհաննիսյան
10920:24«Արդյո՞ք Բելլան ցանկանում է, որ Հայաստանն իրեն պաշտպանի». Կարեն Հեքիմյան
15618:54«Գուցե Լապշինի հերթական ստերի՞ց է»․ Նաիրի Հոխիկյան
18016:06