ԵՄ-ն ԱՄՆ-ին խոստանում է կոշտ պատասխան՝ մաքսատուրքերի սահմանման դեպքում․ #Bloomberg
![]() ԵՄ-ն զգուշացրել է, որ կոշտ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանի, գրում է Bloomberg-ը։ ԵՄ-ն մտադիր է այդ սպառնալիքները քննարկել դաշինքի երկրների հետ՝ փետրվարի 4-ին Վարշավայում կայանալիք՝ առևտրի նախարարների հանդիպման ժամանակ։ Եվրոհանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ Բրյուսելում ներկայում տեղյակ չեն հավելյալ մաքսատուրքերի մասին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրային և ներդրումային հարաբերություններն ամենամեծն են աշխարհում, և որ մաքսատուրքերի սահմանումը «վնասակար կլինի բոլոր կողմերի համար»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Եվրոմիությունից ներմուծվող ապրանքների համար՝ պատճառաբանելով, որ ԵՄ-ն ԱՄՆ-ից ոչինչ չի գնում, իսկ ԱՄՆ-ն գնում է ամեն ինչ: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
