Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ.

«Մետրոյում ձեզնից շորթում են տոմսի կես գինը». Էդգար Ղազարյան

76
Այսօր, 11:18
«Մետրոյում ձեզնից շորթում են տոմսի կես գինը». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը. «Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դեն չնետել մետրոպոլիտենի կայարաններից ձեռք բերված 150֏ արժողությամբ QR կոդերով կտրոնները։ Մետրոյի ուղեվարձը Երևանի ավագանու որոշմամբ չի փոխվել և շարունակում է մնալ 100֏: Յուրաքանչյուր տոմս գնելիս Ձեզնից ապօրինաբար շորթում են տոմսի կես գինը՝ 50֏-ը։ Այս հանցանքի պատասխանատուները ենթարկվելու են քրեակատարողական պատասխանատվության (ես արդեն ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին)։ Պահեք Ձեր կտրոնները՝ հետագայում փոխհատուցում ստանալու և ավել վճարված հսկայական գումարները հետ ստանալու նպատակով»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան