«USAID-ն ոչ թե որդնած խնձոր է, այլ որդերի կույտ»․ Մասկ
![]() ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման գործընթացն արդեն սկսվել է։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը զբաղվել է կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորմամբ։ Այն վերականգնման ենթակա չէ։ «USAID-ն ոչ թե որդնած խնձոր է, այլ որդերի կույտ, որտեղ խնձոր արդեն չկա, ուստի պետք է ազատվել դրանից»,- նշել է Մասկը։ Ավելի վաղ X-ի իր գրառման մեջ նա իր 215 միլիոն հետևորդներին հարցրել էր՝ «Գիտե՞ք, որ USAID-ն ձեր հարկերի հաշվին ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ Covid-19-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո 90 օրով դադարեցվել է օգնությունն այլ երկրներին, այդ թվում՝ USAID-ի միջոցով։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
