«ԱՄՆ-ից ֆինանսական դադարը կազդի մեր աշխատանքի վրա»․ տրանսգենդեր, ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյան
![]() ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ հրամանների, ստորագրել է մի գործադիր հրաման, որով դադարեցնում է այլ երկրներին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը՝ 90 օր ժամկետով։ «Միացյալ Նահանգներից ոչ մի հետագա արտաքին օգնություն չի տրամադրվի՝ մինչև լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: Տրանսգենդեր, «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ իր ՀԿ-ն ևս հայտնվել է դժվար կացության առաջ, թե՞ ոչ: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Իհարկե, մենք ևս կանգնած ենք այդ խնդրի առաջ: ԱՄՆ-ից տեղեկացել ենք, որ դադարեցնում են մեզ հետ ունեցած ծրագրերը: Թեպետ Եվրոպայից էլ ունենք դոնորներ, սակայն որպես իրավապաշտպան կազմակերպություն, կանգնած ենք լուրջ դժվարությունների առաջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը չի աջակցում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը, մենք տարիներ շարունակ ֆինանսական միջոցներ ստացել ենք դրսից, ԱՄՆ-ից, Եվրոպայից: Եթե ֆինանսական դադարը երկար տևի, այդ ամենը կազդի մեր աշխատանքի վրա, չենք կարողանա օրինակ՝ իրավաբանական ծառայություններ մատուցել, հոգեբանական ծառայություններ և այլն: Թրամփի ընտրվելը հարված էր մարդու իրավունքներին, տարբեր շարժումներին ու խոցելի խմբերի իրավունքներին: Մի քանի կոլեգաներ ունեմ, որոնք արդեն իսկ ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել են: Այն, որ Թրամփի վարչակազմը ու նրա մոտեցումները՝ երկու սեռի ճանաչումը, վատ է ազդում ԼԳԲՏ համայնքի վրա, պարզից էլ պարզ է: Աշխարհի լիդերների մակարդակով՝ երկու սեռի կողմնակից են, ինչը ստեղծել է հակագենդերային շարժում: Տրանսգենդերների դեմ արշավ է սա, անվերջ խոսում են երկու սեռի մասին: Բնականաբար Թրամփի ելույթները անմիջապես անդրադառնում են Հայաստանի նման երկրների վրա, ինչի արդյունքում ատելությունն ավելի է մեծանում մեր հանդեպ»,- ասում է Մարտիրոսյանը»։ |
««ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց, կրկին՝ բոլորիս երեսին». Արտակ Բեգլարյան
141Երեկ, 23:48Թրամփը Հորդանանի նախագահի հետ քննարկել է Գազայի հատվածից պաղեստինցիներին տարհանելու ծրագիրը
243Երեկ, 23:20Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը (տեսանյութ)
163Երեկ, 23:00«Մարդն անասունից հիշողությամբ է տարբերվում, թարմացնե՞մ ձեր կարճ հիշողությունը». Արմենուհի Վարդանյան (տեսանյութ)
180Երեկ, 22:18«Քաղաքական բանավեճի դաշտում որևէ հարցի խորքային և համակարգված պատասխան չի տրվում». Գևորգ Թոսունյան
156Երեկ, 22:12«2021 թվականի ընտրություններ անցկացրած ժողովուրդը իրավունք չունի ունենալու հանրապետություն». Տիգրան Աթանեսյան
161Երեկ, 21:48