Մոսկվայում պայթյունի հետևանքով տուժել է Արմեն Սարգսյանը
752
Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ., 12:55
![]() Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Алые паруса» բնակելի շենքի նախասրահում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, РИА Новости-ին հայտնել է մայրաքաղաքի ԱԻ ծառայության ներկայացուցիչը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Պայթյունը տեղի է ունեցել, երբ շքամուտք է մտել ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը։ Թիկնապահներից մեկը տեղում մահացել է, հայտնում է մայրաքաղաքի առողջապահության վարչությունը։ Նախնական տվյալներով՝ մահափորձն ուղղված է եղել Արմեն Սարգսյանի դեմ։ Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նշվում է, որ Սարգսյանը նախկինում եղել է Ուկրաինայի քաղաքացի, նրան բազմիցս սպառնացել են հաշվեհարդարով: |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
