27 տարի առաջ այս օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց
![]() 1998-ի փետրվարի 3-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը․ «Սիրելի հայրենակիցներ, իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը: Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։ Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր: Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։ Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։ Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։ Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։ Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Բարին ընդ ձեզ»։ |
«Ովքեր գուժում էին հայ-իրանական հարաբերությունների կործանումը, վերջապես կփորձեն ընկալել իրականությունը»․ Արման Բաբաջանյան
7404:12«Ինչպես է վարվում «բարեկեցիկ ու անհոգ» կյանքի կազմակերպման պետական քաղաքականությունը». Վարազդատ Հարությունյան
8603:24«Անգամ անվան մակարդակում վարչախումբը հնազանդ ձևով կատարում է Անկարայի պահանջը». Մենուա Սողոմոնյան
10502:18«Հանրային պառակտումը ՔՊ-ական իշխանության գրեթե միակ ձեռքբերումն է»․ Արմինե Օհանյան
12701:00«Միամտություն է սպասել, թե ռուսների և ադրբեջանցիների «ապահարզանը» կվերածվի թշնամանքի»․ Արամայիս Աղաբեկյան
13500:24«Ադրբեջանում ակնարկում են՝ Պուտինը ցանկացել է սպանել Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
170Երեկ, 23:54