«Չնայած խոշտանգումներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը կարևոր է նրա համար»․ Ռուբեն Վարդանյանի որդի
![]() Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված սպառնալիքներին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար։ Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը՝ պատասխանելով Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին։ Դավիթ Վարդանյանի խոսքով՝ հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, Վարդանյանն Ադրբեջանի դատարանին առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը՝ անկախ ազգությունից և շեշտել, որ միակ ընտրությունը, որ ունենք, առանց պատերազմի աշխարհում ապրելն է, միմյանց հետ բանակցելն ու փոխադարձաբար միմյանց հասկանալը: Պատասխանելով հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում Եվրոպայից ակնկալվող քայլերի մասին հարցին, Դավիթ Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, և հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Դավիթ Վարդանյանը լիահույս է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը և նախագահ Թրամփն ինքը կարող են օգնել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում։ հարցերում: |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12