Վրաստանում բողոքի ցույցերը գիշերը շարունակվել են
347
Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ., 09:49
![]() Վրաստանում «Թբիլիսի մոլ»-ի և Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ սկսված բողոքի երթը շարունակվել է գիշերը՝ հասնելով Վրաստանի խորհրդարան։ Երթի մասնակիցները քայլել են մոտ14 կմ։ Այդ ընթացքում ձերբակալությունները շարունակվել են, հայտնում են վրացական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով՝ կիրակի տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 34 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել։ Առնվազն հինգ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հանրային պաշտպանը Հատուկ քննչական ծառայությունից պահանջել է հետաքննել ոստիկանության կողմից ուժի կիրառման բոլոր դեպքերը։ Օմբուդսմենի հայտարարությունից հետո էլ քննչական ծառայությունը ոչ մի մեղադրանք չի առաջադրել ոստիկանությանը։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36