Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 փետրվարի, 2025 թ.

«Թանկացմանը կողմ քաղաքացին չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ»․ Արթուր Չախոյան

95
Այսօր, 15:18
«Թանկացմանը կողմ քաղաքացին չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այն մարդիկ, ովքեր կողմ են տրանսպորտի թանկացմանը, նույնպես բոյկոտում են։
Տեսանյութով արձանագրեցի, որ տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ, քանի որ ՔՊ-ի սիրելի TelCell-ը 50 դրամ չի ընդունում։ Արդյունքում, լինելով կողմ թանկացմանը, նա ֆինանսապես ի վիճակի չէր միանվագ վճարել 300 դրամ՝ QR կոդ գնելու համար։
Սա վառ ապացույց է, որ մարդիկ, քաղաքական հայացքներ ունենալով և կողմ լինելով թանկացմանը, իրականում ի վիճակի չեն կրել այդ ֆինանսական բեռը, տրանսպորտի համար 300 դրամ վճարելու համար։
Հիշեցի հայտնի տեսանյութը, որտեղ կինը ասում էր՝ եթե նույնիսկ հացը դառնա 1000 դրամ, մեկ է՝ մեր վարչապետը Նիկոլն է։
Ժողովուրդ ջան, գոնե հիմա գիտակցում եք, թե ինչ մտածելակերպ ունեցող մարդիկ են ազդում հանրության կարծիքի վրա»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան