«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները չեն եղել և չեն լինի սպառնալիքի լեզվով»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթացող ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ որոշ մանրամասներ հայտնելով։ Նրա խոսքով դա եղել է խոսակցություն՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի և նաև ԵԱՏՄ-ում ընթացիկ գործերի և երկկողմ հայտարարությունների մասին․ «Փաստ է, որ ՀՀ քաղաքացիները ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց առաջադրել ԱԺ-ին ու կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին։ Ես իմ համոզումն եմ հայտնել, որ մարդիկ կհավաքեն և 50 հազար ստորագրություն, և 300 հազար։ Ու եթե ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց պետք է անենք հանրաքվե, որովհետև սահմանադրական կարգավորումները հստակ են»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՌԴ-ն այդ պրոցեսի մասով որոշ անհանգստություններ ունի. «Մեր խոսակցությունը, մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով։ Սա խոսակցություն է, բանակցություն, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում։ Էն, որ ՌԴ-ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է։ Էն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ դիրքորոշումների ու քաղաքականության հետ կապված, դա էլ է փաստ։ Որ մենք շարունակում ենք ՌԴ հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Էն որ շարունակելու ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»,- ասաց Փաշինյանը։ |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30