Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Հիմքեր կան մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի»․ Նիկոլ Փաշինյան

65
Այսօր, 15:42
«Հիմքեր կան մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի»․ Նիկոլ Փաշինյան

Շարունակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեմայի շուրջ խոսել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ադրբեջանի՝ կոնֆլիկտ սկսելու մտադրություններին․ «Իսկ արդյո՞ք կա հիմք մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի։ Նման հիմքեր կան, և այդ հիմքերից ամենակարևորն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրված, որը նշանակում է, որ ոչ միայն այդ կազմակերպությունը, այլև այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ-ի ինքնիշխան տարածքը՝ անռնվազն 60 տոկոսով»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, ըստ որի, ՀՀ-ն պետք է վերադարձնի ձեռք բերված զենքերը և չզինվի, Փաշինյանն ասաց․ «Հիմա այս ֆոնին ՀՀ-ն իրավունք ունի՞ բանակ ունենալու, որը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Մենք հարևաններից որևէ մեկից տարածքային պահանջներ չունենք, ՀՀ-ի բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանագությունն է, ուրիշ խնդիր ՀՀ բանակը չունի և չի ունենալու։ Մենք առաջարկել ենք՝ ստեղծել սպառազինություների փոխադարձ վերահսկման և հետաքննության համատեղ մեխանզիմներ»։

«Հիմքեր կան մտածելու, որ Ադրբեջանը նոր կոնֆլիկտ սկսելու մտադրություն ունի»․ Նիկոլ Փաշինյան