«Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը Հայաստանում քրեական հանցագործություն է»․ Նիկոլ Փաշինյան
Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրա կողմից Ցեղասպանության ժխտման վերաբերյալ խոսակցություններին․ «Ընդհանրապես, զարմանալի է, թե ինչպես մեկին կարելի է մեղադրել ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ որ նա երևույթի մասին խոսելիս օգտագործում է «ցեղասպանություն» բառը»։ Շարունակելով խոսքը նա ասաց․ «Խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է, որ Ցեղասպանությունը արդյոք մեզ չետք է դրդի որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարահը ընկալելու մեր բանաձևերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, էսօր էլ, ճշգրիտ չենք ընկալում։ Կարող է, մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներում, կարող է լավ չենք հաշվարկում, էդ ազդակաների նկատմամաբ մեր վերաբերմունքը»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց նաև, որ Մեծ եղեռնը ոչ միայն անհերքելի է,այլև մեր ինքնության մասն է, ընդ որում՝ դա մեր ուզել-չուզելով չի, սա մեր արյան մեջ է, երակների մեջ, սա մեր ինքնության մաս է։ |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30