«Ինչ լուծում էլ լինի, Ադրբեջանն իր ձևով է անվանելու, մենք՝ մեր»․ Նիկոլ Փաշինյան
«Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Ադրեջանին, որը հարցի լուծում է։ Առաջարկում ենք, որ Ադրբեջանի արևտյան շրջաններից լինի երկաթուղայի բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակը, բայց նույն սկզբունքով Երասխից Մեղրի: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով՝ Մեղրիով», - անդրադառնալով հաղորդակցության ուղիներին՝ ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սպասում են Բաքվի դրական պատասխանին։ Նրա խոսքով չի պատկերացնում, թե ինչու պետք է այս առաջարկը մերժեն: «Ինչ լուծում էլ լինի, իրենք իրենց ձևով են անվանելու, մենք՝ մեր ձևով, բայց բովանդակությունն է կարևոր, և այն բովանդակությունը, որը առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որևէ բան չկա և լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որոնք Ադրբեջանն է բարձրացնում», - ասաց նա՝ շարունակելով «Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով», - ասաց Փաշինյանը: |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30