Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին

64
Այսօր, 15:30
Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսին անդրադաձավ Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պահանջներին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարելու հարցին․ «Համաձայն ենք ՄԽ համանախագահությունը լուծարելուն՝ հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, դրա սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է։ Բայց մենք ուզում ենք համոզվենլ, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում, ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ հիմա լուծարենք, հետո նոր կոնֆլիկտ սկսենք ՀՀ-ի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով։ Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին