Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«ԵԱՏՄ-ն պետք է մեծացնի ֆինանսավորման հասանելիությունը համատեղ բիզնես նախագծերի համար»․ Մհեր Գրիգորյան

225
Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 15:06
«ԵԱՏՄ-ն պետք է մեծացնի ֆինանսավորման հասանելիությունը համատեղ բիզնես նախագծերի համար»․ Մհեր Գրիգորյան

ԵԱՏՄ-ն պետք է մեծացնի ֆինանսավորման հասանելիությունը համատեղ բիզնես նախագծերի համար, իսկ Հայաստանում մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքը պետք է արդիականացվի։ Այս մասին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով միության անդամ մյուս երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը», նշել է փոխվարչապետը: