Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ձմեռային խաղերի 7 մարզաձևերից 2-ը ձմեռվա հետ կապ չունեն». Էդգար Ղազարյան

62
Այսօր, 16:54
«Ձմեռային խաղերի 7 մարզաձևերից 2-ը ձմեռվա հետ կապ չունեն». Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Վաղը Ջերմուկում Արայիկ Հարությունյանը և Իշխան Զաքարյանը կազմակերպել են ոչ թե ամառային, այլ ձմեռային խաղեր, որոնց ծրագրում նախատեսված 7 մարզաձևերից երկուսը ձմեռվա հետ կապ չունեն (շախմատ և սպորտային պարեր), հոկեյ Ջերմուկում հնարավոր չէ խաղալ՝ սահադաշտի բացակայության պատճառով, լեռնային դահուկներ ու սնոուբորդ հնարավոր չէ անցկացնել լեռան վրա ձյան բացակայության պատճառով։ Մնաց միայն դահուկավազքն ու ձնամարտը (ձնագնդի), որը ոչ թե մարզաձև է, այլ մանկական բակային խաղ։
Ու այդ ամենի համար մսխվում է միլիոնավոր դրամներ»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան