«2026-ին ոչ ոք չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին»․ Արշակ Կարապետյան
![]() «Եթե իրենք եկել են իշխանության, իրոք պետք է հենվեն մեր քաղաքացիների կարծիքի վրա։ Ըստ իմ տեղեկությունների և ըստ վերջերս կատարված հարցումների՝ մեր քաղաքացիների 90 տոկոսը ոչ միայն դեմ է այսօրվա վարչապետին, այլ նույնիսկ արդեն զզվում է այսօրվա ղեկավարությունից։ Թող այդ հարցն էլ դնեն քննարկման»,- այս մասին հարցազրույցում նշել է գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի պոպուլիզմը հասել է միջազգային աստիճանի։ «Մարդ, որն ընտրվել է չնչին տոկոսով՝ 12 տոկոս է հավաքել, ոչ թե 26, եթե քվեարկողները 100 տոկոսով մասնակցեին ընտրությանը, ապա 12 տոկոս ունի, այդքան ձայն է ունեցել 2021 թվականին, թող գնան մտածեն՝ ինչ եմ ասում»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով՝ ես չէի գնա այդ մարդկանց դեմ, եթե ծառայեին հայրենիքին։ Նա նաև կարծիք է հայտնել, որ հարկային քաղաքականության պատճառով այս տարի ավելի շատ հայ կհեռանա երկրից։ «Գիտեմ՝ ինչու են որոշել դեկլարացիա լրացնել տալ, իրենք պատրաստվում են 2026թ․ ընտրություններին, բայց 2026-ին ոչ ոք չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին, նա 1 տոկոս էլ չի հավաքելու․․․ Դեկլարացիա մտցնելով՝ մեր տնտեսությանն օգուտ չի լինելու, իրենք փորձում են հարկել ամեն ինչ, նպատակն է լիովին գռփել մեր ժողովրդին, նայեք իրենց հագուկապին՝ 2018թ․ և հիմա․․․ Հայտարարագիրը մտցնում են նրա համար, որ կանչեն, ասեն՝ քեզ խելոք պահի, հակառակ դեպքում տունդ կվերցնենք, փողերդ կգանձենք, կտուգանենք»,- ընդգծել է Կարապետյանը։ |

«Oգտվողը ՔՊ-ականներն են, որոնց հայտարարագրերը պայթում են փքվածությունից»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
1801:06
«Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի Հանրային ալիքը սոցիալական ցանցերի գովազդ է անում»․ Սերոբ Խաչատրյան
8300:06
«Բաքվի նվերը Փաշինյանին, որը պետական և ռազմավարական տեսանկյունից թակարդ է»․ Սուրեն Սուրենյանց
68Երեկ, 23:54
«ՀՀ-ին պետք է ոչ թե ժողովրդավարության իմիտացիա, այլ իրական ժողովրդավարություն»․ Մհեր Մելքոնյան
56Երեկ, 23:30
«Հոգևորականների դեմ դատական համակարգի կիրառումը մերկացնում է իշխանության վախը»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
68Երեկ, 23:12
«Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ»․ Նազելի Բաղդասարյան
101Երեկ, 22:18
