Իրանը հայտնում է, որ իր ԱԹՍ-ն կատարել է իր բոլոր առաքելությունները, մինչև անհետանալը
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հաջողությամբ կատարել է բոլոր առաջադրանքները և փոխանցել անհրաժեշտ տեղեկատվությունը, նախքան դրա հետ կապը կորցնելը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել էր, որ ամերիկյան F-35C կործանիչը խոցել է իրանական ԱԹՍ-ն, երբ այն մոտեցել է USS Abraham Lincoln ավիակիրին Արաբական ծովում։ Tasnim-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները ներկայումս չեն կարողանում որոշել ԱԹՍ-ի հետ կապի կորստի պատճառը, և այն հետաքննվում է։ Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ Shahed-129 ԱԹՍ-ն հետախուզություն և լուսանկարչություն էր իրականացնում բաց ջրերում՝ իր բնականոն և օրինական առաքելության շրջանակներում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
