Իսպանիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստում է կատարվել դոնորի էվթանազիայից հետո
![]() Metro-ն հաղորդում է, որ իսպանական Վալ դ'Հեբրոն կլինիկան աշխարհում առաջին անգամ էֆթանազիայի ենթարկված դոնորից դեմքի մասնակի փոխպատվաստում է իրականացրել։ Կին բուժառուն մասնակի փոխպատվաստման կարիք է ունեցել բակտերիալ վարակի պատճառով։ Հիվանդությունից հետո նա չի կարողացել ուտել, խոսել կամ տեսնել։ Նրան իր դեմքը նվիրաբերել է մեկ այլ կին, ով որոշել է կյանքից հեռանալ էֆթանազիայի միջոցով: Վիրահատությանը մասնակցել է ավելի քան 100 բժիշկ։ Պրոցեդուրայից հետո կինը մոտ մեկ ամիս անցկացրել է հիվանդանոցում՝ վերականգնողական բուժում անցնելով: Արդյունքում վերականգնել է դեմքի ֆունկցիան, միմիկան և խոսքը։ Դեմքի փոխպատվաստման դոնորը պետք է լինի հիվանդի հետ նույն սեռից։ Նրանք պետք է նաև ունենան համապատասխան արյան խումբ և գլխի չափս։ Վիրահատության ընթացքում բժիշկներն օգտագործել են անոթային-նյարդային միկրովիրաբուժության բարդ տեխնիկա։ Աշխարհում նման վիրահատություններ կատարում են միայն սահմանափակ թվով բժշկական կենտրոններ։ Նշվում է, որ հենց Վալ դ'Հեբրոնում է 2010 թվականին աշխարհում առաջին անգամ դեմքի ամբողջական փոխպատվաստումը կատարվել։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
