Գազայի բնակիչները մեկ տարվա մեջ առաջին անգամ հատել են Եգիպտոսի սահմանը՝ բուժօգնություն ստանալու համար
![]() Բժշկական օգնության կարիք ունեցող մի խումբ պաղեստինցիներ 2025 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հատել են Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանը «Ռաֆահ» անցակետով, հաղորդում է եգիպտական Al Qahera Al Ikhbareya-ն։ Նշվում է, որ բուժօգնության կարիք ունեցողներին ուղեկցում են նրանց հարազատները, և բոլորը տեղում կարճ զննությունից հետո կտեղափոխվեն Հյուսիսային Սինայ նահանգի հիվանդանոցներ։ Հեռուստաալիքը նշել է, որ նախնական տվյալներով՝ արտերկրում բուժման կարիք ունի մոտ 22 հազար պաղեստինցի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը բացել է «Ռաֆահ» անցակետը, որի գործունեությունը, սակայն, վերսկսվել է Իսրայելի կողմից խիստ սահմանափակումների պայմաններում։ «Ռաֆահի» անցակետը փակվել էր 2024 թվականի մայիսին։ Այն կարճ ժամանակով բացվել էր 2025 թվականի սկզբին՝ հիվանդների տարհանման համար։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
