Նորագավիթում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
![]() Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տուժածներ։ Քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ նշված հասցեից դանակահարության հետևանքով «գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության 63 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչներ 21-ամյա Դանիել Հ-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է և 54-ամյա Գեորգի Հ-ն, որի առողջական վիճակը բավարար է: Պարզվել է, որ նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 140 հիմնական դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 22-ամյա Մուշեղ Հ-ի, եղբոր՝ 20-ամյա Խորեն Հ-ի, հայրիկի՝ Երևանի բնակիչ 45-ամյա Մանուկ Հ-ի, նրանց ազգականի և վիրավորների միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի և դանակահարության։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
