«Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ն խաղաղության է ձգտում, Եվրոպան՝ ոչ»․ Օրբան
![]() ԱՄՆ նոր վարչակազմը և ԵՄ ղեկավարությունը տարբեր մոտեցումներ ունեն ուկրաինական հակամարտության հարցում։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպացիներն ասում են, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն և նույնիսկ ուժեղացվեն, որպեսզի ուկրաինացիները հաղթեն Ռուսաստանի դեմ պատերազմում: Իսկ ԱՄՆ պետքարտուղարն իր հարցազրույցում նշեց, որ անարդար կլինի խաբել բոլորին՝ պնդելով, որ ուկրաինացիները կարող են հաղթել այս պատերազմում։ Սա ցույց տվեց, որ ամերիկացիները ոչ թե պատժամիջոցներ են ուզում, այլ՝ խաղաղություն, իսկ եվրոպացիները պատժամիջոցներ են ուզում, ոչ թե խաղաղություն»,- ասել է Օրբանը։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ իր երկիրն աջակցում է հակամարտության բանակցային կարգավորմանը և այդ հարցում հույսեր է կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36