«Ուկրաինան հարյուր տարով հետ է շպրտվել»․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անօգուտ է անվանել Ուկրաինայի հետագա ֆինանսավորումը և կոչ է արել բանակցություններ վարել: Ռուբիոն նշել է, որ Կիևի հարցում հասարակությանը մոլորեցրել են․ «Ինչ-որ կերպ հաջողվել է մարդկանց համոզել, որ Ուկրաինան կարող է ոչ միայն հաղթել, այլև ոչնչացնել Ռուսաստանին և վերադառնալ 2012 կամ 2014 թթ․ սահմաններին։ Արդյունքում՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում մեզ խնդրում են ֆինանսավորել փակուղային մի իրավիճակ, որտեղ մարդիկ շարունակում են տառապել»։ Ըստ Ռուբիոյի՝ Ուկրաինան հարյուր տարով հետ է շպրտվել։ «Էներգետիկան ոչնչացվել է, միլիոնավոր քաղաքացիներ լքել են երկիրը և կարող են չվերադառնալ»։ Պետքարտուղարն ընդգծել է, որ պետք է վերջ տալ ձգձգված հակամարտությանը: «Բանակցություններն անհրաժեշտ են, և երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն զիջումների, դա ժամանակ կպահանջի»,- եզրափակել է նա։ |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30