Ֆրանսիան դուրս է բերել իր զորախումբը Չադից
![]() Ֆրանսիան պաշտոնապես Չադի զինված ուժերին է հանձնել Նջամենայում գտնվող իր վերջին ռազմաբազան՝ ավարտելով երկրից իր զորախմբի դուրսբերման գործընթացը, հայտնում է Tchadinfos պորտալը։ 2024 թվականի նոյեմբերի 29-ին Չադը հայտարարել էր Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրի դադարեցման մասին և դեկտեմբերի 20-ին պահանջել դուրս բերել երկրից բոլոր զորքերը մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Չադի, ինչպես և Արևմտյան Աֆրիկայում նախկին ֆրանսիական մյուս գաղութների իշխանությունները, դժգոհ էին, որ Փարիզը ոչ այնքան օգնում էր անվտանգության ապահովմանը, որքան փորձում էր պահպանել իր դիրքերը տարածաշրջանում: Չադի վարչապետ Ալամայե Հալինաի խոսքով՝ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Նջամենայի որոշումը «խիզախ և հայրենասիրական էր, ժողովրդի կողմից երկար սպասված»: |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36