«ԵԱՏՄ-ին անդամակցությունը տնտեսական առավելություններ է տալիս Հայաստանին»․ Զախարովա
![]() ԵԱՏՄ-ն նախևառաջ տնտեսական շահերի մասին է, և միությանն անդամակցելը Հայաստանին հենց տնտեսական լուրջ առավելություններ է տալիս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Խոսքը երկրի տնտեսական աճին նպաստելու մասին է՝ ԵԱՏՄ-ի ներսում մաքսային սահմանների բացակայության շնորհիվ, և դա Հայաստանի համար տնտեսական մեծ առավելություն է», նշել է Զախարովան՝ վկայակոչելով Հայաստանից դեպի ԵԱՏՆ անդամ երկրներ արտահանման ծավալների տասնապատիկ ավելացումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ անդամակցության գործընթացին, Զախարովան մեջբերել է ՌԴ փոխվարչապեստ Օվերչուկի հայտարարությունը, թե ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար կփակի ԵԱՏՄ-ի շուկան։ «Դա Երևանի ինքնիշխան իրավունքն է, սակայն պետք է իմանալ՝ ինչ հետևանքների է հանգեցնելու այդ քայլը», նշել է Զախարովան՝ հիշեցնելով, որ Եվրոպան վերջին հերթին է մտածելու Հայաստանի տնտեսական շահերի մասին՝ հաշվի առնելով տնտեսական ոլորտում սեփական ճգնաժամը։ Իսկ Հայաստանի եվրոինտեգրման հետևանքը կարող է լինել հայ բնակչության տոտալ աղքատացումը՝ արտահանման 80 տոկոսով նվազման պայմաններում։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
