«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան». Օվերչուկ
590
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 16:13
![]() Հայաստանի անդամակցությունը Եվրոմիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն և նրա համար ԵԱՏՄ շուկայի փակվելուն։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Լուծումն ակնհայտ է. ԵՄ-ի հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում ԵԱՏՄ-ի հետ: Հակառակ դեպքում, ԵԱՏՄ-ում մեր արտադրողները կտուժեն»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։ Օվերչուկը մանրամասնել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի մաքսային սակագներին»։ «Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրոմիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է»,- նշել է Օվերչուկը։ |

«Մաքսային «կանաչ ուղու» լիարժեք գործարկումն առաջնահերթություն է»․ Դավիթ Անանյան
126Երեկ, 15:48
«ԱՊՀ-ն կարող է ավելի մեծ հաջողությունների հասնել, եթե վերացնի առևտրային խոչընդոտները»․ Պուտին (տեսանյութ)
203Երեկ, 11:42
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
48808.10.2026, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
12208.10.2026, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
56007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
60206.10.2026, 17:06
