Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ասում էր՝ ժողովուրդ, գրկում ու համբուրում եմ. բա օրենքը ընդունելուց խորհրդակցեիք ժողովրդի հետ». ակցիայի մասնակից

79
Երեկ, 13:06
«Ասում էր՝ ժողովուրդ, գրկում ու համբուրում եմ. բա օրենքը ընդունելուց խորհրդակցեիք ժողովրդի հետ». ակցիայի մասնակից

«Նիկոլ Փաշինյանը, որ ընտրվել էր, երկու օրը մեկ լայվ էր մտնում, ասում էր՝ ժողովո՛ւրդ ջան, գրկում ու համբուրում եմ ձեզ: Բա էդ օրենքը ընդունելուց մի հատ խորհրդակցեիք ժողովրդի հետ»,- շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակից տնտեսվարողը: «Նոր տարուց առաջ Նիկոլ Փաշինյանը Աշտարակում ուտուշ-խմուշ ա անում, հելնում ու ասում ա հունվարի մեկից սենց օրենք ա լինելու»,- նշեց տնտեսվարողը և ընդգծեց. «Նույնիսկ հարկայինում չգիտեին էդ օրենքը լինելու ա, թե չէ: Նշանակում ա՝ էդ օրենքի հեղինակը Փաշինյանն ա»:

«Երկու օրը մեկ ասում էր՝ ժողովուրդ, գրկում ու համբուրում եմ ձեզ. բա օրենքը ընդունելուց խորհրդակցեիք ժողովրդի հետ». ակցիայի մասնակից