Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Համընդհանուր հայտարարագրմամբ 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք աշխատող քաղաքացիներին»․ Նիկոլ Փաշինյան

84
Երեկ, 12:54
«Համընդհանուր հայտարարագրմամբ 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք աշխատող քաղաքացիներին»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում անդրադարձ եղավ եկամուտների տարեկան հայտարարագրմանը, մասնավորապես, հայտարարագրման արդյունքում սոցիալական ծախսերի փոխհատուցմանը վերաբերող հարցերին։
Հայտարարագրման համակարգի ներդրման գլխավոր նպատակն այն է, որ ներդրվում է անձի մակարդակով հաշվառման ամփոփ համակարգ, որպեսզի կառավարությունը կարողանա լավ ճանաչել քաղաքացիներին, նրանց ֆինանսական վիճակը, սոցիալական կարիքները։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Անդրադառնալով սոցիալական կրեդիտներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ժողովրդին ասում ենք՝ մենք կրթության և առողջապահության համար ձեր կատարած ծախսերից 100 հազար տարեկան վերադարձնում ենք։ Երբ հայատարարգրման համակարգը կաշխատի, կտեսնենք, որ կարող է մարդ կա, ում եկամուտները ամիսը 5-10 մլն դրամ են, մենք որոշում կկայացնենք, որ իրեն էդ 100 հազար դրամ սոցիալական կրեդիտը չտանք, քանի որ նա չի էլ նկատում, որ իրեն սոցիալական կրեդիտ ենք տալիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գումարը կարող են օգտագործվել առավել կարիքավոր անձանց ծախսերի համար։ «Համընդհանուր հայտարարագրման միջոցով մենք 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում։ Այս տարվա հայտարարագրով կարող են այդ գումարը մարդիկ ստանալ նաև նախորդ տարվա համար»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով հայտարարագրման դրական կողմերը։

«Համընդհանուր հայտարարագրմամբ 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք աշխատող քաղաքացիներին»․ Նիկոլ Փաշինյան