Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները կհանդիպեն Անդրանիկ Քոչարյանի հետ
![]() 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները վաղը՝ հունվարի 30-ին, կգնան Ազգային ժողով՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Այս մասին լրագրողները տեղեկացել են ծնողներից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան՝ հանդիպում պահանջելով Անդրանիկ Քոչարյանի հետ, որից հետո նրանք հանդիպել էին Քոչարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հավաստիացում ստացել, որ առաջիկայում քննարկում կկազմակերպվի և իրենց հուզող հարցերը կուսումնասիրվեն։ Ծնողները պահանջում են, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները ներկա լինեն հանդիպմանը՝ գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, առողջապահության նախարարը, և տեղեկացնեն, թե ինչ աշխատանքներ են տարվում գերիների հարցով, ինչպես նաև՝ ԴՆԹ փորձաքնությունների վերաբերյալ տեղեկություն փոխանցեն։ Գերատեսչությունների ղեկավարները ներկա կլինեն հանդիպմանը, թե ոչ, ծնողները դեռևս չգիտեն, բայց փակ հանդիպմանը մասնակցելու է շուրջ 15 ծնող։ Նախատեսվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ |

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
172Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
122Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
133Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
313Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
139Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
120Երեկ, 13:36
